ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կիպրոսի եկեղեցին և ժողովուրդը այս դժվարին պահին կանգնած են ԼՂ ժողովրդի կողքին. արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդ

Կիպրոսի եկեղեցին և ժողովուրդը այս դժվարին պահին կանգնած են ԼՂ ժողովրդի կողքին. արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդ

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են՝ Կիպրոսի արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նամակ է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խորը վշտակցություն հայտնելով տարածաշրջանում մարդկային կյանքերի ողբերգական կորստի կապակցությամբ:

«Կիպրոսի Եկեղեցին խստորեն դատապարտում է մարդու հիմնարար և վեհ սկզբունքների արժեքների դեմ ուղղված բռնության և ահաբեկչության ցանկացած դրսևորում:
 
Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդն այս դժվարին պահին կանգնած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին։
 
Մենք անձնապես ուղերձով կդիմենք մեր կառավարությանը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության անհապաղ դիվանագիտական ջանքեր ձեռնարկելու հորդորով»:
 

  • Կիսվել: