հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարազները հոշոտում են ադրբեջանական դիերը (տեսանյութ)

Վարազները հոշոտում են ադրբեջանական դիերը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ  երևում է, թե ինչպես են վայրի կենդանիները հոշոտոմ ադրբեջանական զինվորների դիերը։ 

Նշենք, որ այսօր Առողջապահության նախարարությունը ահազանգ էր հնչեցրել, որ մարտադաշտում առանց խնամքի մնացած  դիերը կարող են վրանգավոր վարակների աղբյուր դառանալ։

«Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները»,- նշվում է ԱՆ հայտարարության մեջ։

Հավելենք նաև, որ այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ հոկտեմբերի 18-ին մարդասիրական հրադադար հայտարարելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու   համար։ 

«Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է  պաշտոնական Բաքվի կողմից»,- հայտնում է ԱԳՆ-ն։

  • Կիսվել: