շաբաթ, հունվար 23
23 / 1 / 2021
Խուսափո՞ղ էիք 2016-ին խուսափեիք, չկարողացաք՝ կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա. վարչապետ

Խուսափո՞ղ էիք 2016-ին խուսափեիք, չկարողացաք՝ կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա. վարչապետ

Մեզ մեղադրում են, որ մենք պատերազմից չկարողացանք խուսափել: Խուսափո՞ղ էիք՝ 2016-ին խուսափեիք: Չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա: Այդ մասին տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ մեզ նույնը չհաջողվեց, քանի որ մեզ ասվում էր, որ Հայաստանը նախկինում մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել է վերադարձնել տարածքները, սակայն չի վերադարձվել, հիմա միայն գրավոր կարող է լինել և միայն ժամկետներով: Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել նոյեմբերի 9-ի նման փաստաթուղթ ստորագրելով միայն՝ պատերազմից առաջ կամ մեկնարկին,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով.- Պատերազմի հենց առաջին օրն ԱԺ ամբիոնից ասել եմ, որ հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը և ինչ գնով, ինչո՞ւ այդ ժամանակ հայտարարություններ չէիք անում, որ պետք է կանգնեցնել պատերազմը:  Պարզվում է՝ բոլորը 5+2 բանաձևով հողերը հանձնելու կողմնակից էին... հանձնեիք, 2016-ին հանձնեիք, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը»: 

Փաշինյանն ասաց, որ ոմանց թվում է՝ 5+2 բանաձևն Ադրբեջանը հալած յուղի տեղ էր ընդունելու, սակայն, ըստ նրա, դա դեռ պետք է քննարկվեր: «Որ պահին Հայաստանը համաձայներ ինչ-որ տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Շուշի, Լաչին և այլն: Եվ ես ապշած եմ ոմանց վրա, որոնք իրենց մեծ դիվանագետ համարելով՝ այս պարզ բաները չեն հասկանում»,- նշեց Կառավարության ղեկավարը: 

«Մեզ մեղադրում են նրանում, որ Թուրքիան մտավ ԼՂ հարցի մեջ: Թուրքիան ԼՂ հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում, երբ ձախողված դիվանագիտությունից հետո հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքները օկուպացված են: Սա 10 տարի առաջ է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

  • Կիսվել: