երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Խոզնավարում ԵՄ առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները

Խոզնավարում ԵՄ առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները

Զատկի տոնի հանգստյան օրերին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը իր գործունեության տարածքում անցկացրել է 27 ցերեկային և գիշերային պարեկություն: Այն ներառել է Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում պարեկությունը՝ հայտնել են առաքելության գրասենյակից:

«Խոզնավարում առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները, որոնք, հնարավոր է, արձակվել են այդ հատվածի ադրբեջանական դիրքերից»,- նշված է առաքելության Facebook-ի էջում:

  • Կիսվել: