շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խովաևը կլինի ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով

Խովաևը կլինի ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով

Մոսկվան վճռական է տրամադրված նպաստելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ 

յս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանություններում։

«Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցությունների մեկնարկի համար»,- նշել է Զախարովան։

Նա նաև հիշեցրել է, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։

«Մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում: Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար, քանի որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը որպես համանախագահներ»,- ասել է նա:

Զախարովան հայտնել է, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատել որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցով: Նրա խոսքով, Խովաևի ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

«Կարծում ենք, որ Երևանում և Բաքվում կօժանդակեն Խովաևի ջանքերին։ Բաց ենք շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- ասել է Զախարովան։

  • Կիսվել: