չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Խոստանում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որ տարիներ անց դուք ձեզ իսկապես հպարտ զգաք. Լևոն Քոչարյան

Խոստանում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որ տարիներ անց դուք ձեզ իսկապես հպարտ զգաք. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի որդին, պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշում է․

"2018-ին շատերը մասնակցեցին հայտնի իրադարձություններին, ովքեր հիմա զղջում են, կամ չեն խոստովանում, որ մասնակից են եղել: Ես գիտեմ, որ ունեիք անկեղծ մղում, հավատ, բայց ավաղ եղավ այն ինչ եղավ:

Այս իշխանությունները մահ, նվաստացում և աղետ բերեցին մեր երկրին: Այսօր՝ ժամը 19:00-ին, հրավիրում եմ բոլորին Հանապետության Հրապարակ, մեր թիմի եզրափակիչ հանրահավաքին և խոստանում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որ տարիներ անց դուք ձեզ իսկապես հպարտ զգաք, որ այսօր ներկա եք եղել մեր հավաքին":

  • Կիսվել: