ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոսքիս տեր մարդ եմ՝ սա մի բրենդ է, որը ձևավորվել է իմ անվան շուրջ․ Ռոբերտ Քոչարյան

Խոսքիս տեր մարդ եմ՝ սա մի բրենդ է, որը ձևավորվել է իմ անվան շուրջ․ Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ներկայացրեց, թե ինչ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանը անձնական երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետերի հետ։

«ՀՀ նախկին երեք վարչապետերը և ԱՀ նախկին վարչապետը ոչ միայն վայելում են  մեծ վստահություն առհասարակ, այլ նաև կոնկրետ տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի համար, վերջիններիս սոցիալ-անձնային հարաբերութունները և փոխադարձ հարգանքը ձևավորված չէ պաշտոնական  կարգավիճակով, այլ տարիների ընթացքում ձևավորված  միջանձնային հարաբերություներով»,-ասաց Վարդևանյանը։

Նիստին ներկա է ՀՀ երկրորդ նախագահը, ոՎ ելույթ ունեցավ դատարանի դահլիճում։

«Ինձ համար՝ որպես ՀՀ նախագահ, կարևոր է եղել, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ և հանրության կողմից այն ինչ արձագանք կունենա։ Իմ կողմնակիցների կողմից և այն մարդկանց կողմից, ովքեր ինձ չեն ընդունում կա կարծիք, որ խոսքիս տեր մարդ եմ։ Սա մի բրենդ է, որը ձևավորվել է իմ անվան շուրջ, սա ինձ համար մեծ արժեք ունեցող բրենդ է։ Իմ անցյալը զսպում է իմ ընտանիքին, որ թիթիզություն չանեն, սխալ թույլ չտան»,- իր խոսքում է ասել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ 12 տարի իշխանության մեջ չի, և այսօրվա իշխանությունն առանձնապես իր նկատմամբ սեր չի ցուցաբերում։

 

 

  • Կիսվել: