չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Խոսքի և մամուլի ազատությունը հանրությունը պետք է ընկալի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ «վայելչատես այցելու». Փաշինյան

Խոսքի և մամուլի ազատությունը հանրությունը պետք է ընկալի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ «վայելչատես այցելու». Փաշինյան

Մենք գոհ չենք ժողովրդավարության այն որակից, որը կա Հայաստանում: Այդ մասին, այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնավորապես, ՏԻՄ մակարդակներում ընտրությունները բավարար չափով, իմ կարծիքով, քաղաքականացված, քաղաքացիականացված եւ հմայնքացված չեն»,-ասաց նա:

Անդրադառնալով խոսքի եւ մամուլի ազատությանը, վարչապետն ասաց, որ պետք է այնպես անել, որ խոսքի եւ մամուլի ազատությունը հանրության կողմից ընկալվի ոչ թե որպես «ցնցոտիավոր ջադու»,  այլ որպես՝ «վայելչատես այցելու»:

Արձանագրումը, որ արել եմ դեռևս 2018 թվականին,  շարունակում է մնալ անսասան. Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, այլ ռազմավարություն և կառավարությունը շարունակելու է այս ռազմավարական ուղեգիծը: Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը արմատավորված է  և միջազգային հանրությունը Հայաստանը ընկալում է որպես գլոբալ  ժողովրդավարության մաս»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: