հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խոսել եմ Փաշինյանի հետ քայլերի մասին. Բլինքենը՝ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի մասին

Խոսել եմ Փաշինյանի հետ քայլերի մասին. Բլինքենը՝ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում.

«Խոսել եմ վարչապետ Փաշինյանի հետ քայլերի մասին, թե ինչպես վերականգնել Ադրբեջանի հետ խաղաղության մասով երկկողմ քննարկումը, որը 2 երկրների միջև տևական խաղաղության հաստատման միակ ուղին է։

Նաև արտահայտել եմ խորը մտահոգություն Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ»,- գրել է նա։

  • Կիսվել: