շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկում է ՄԻՊ պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը (ուղիղ)

ԱԺ-ն քննարկում է ՄԻՊ պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը (ուղիղ)

ՀՀ ազգային ժողովը քննարկում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ Քրիստինե Գրիգորյանը ունի բարձրագույն կրթություն՝ երկու մասնագիտությամբ՝ արևելագիտություն և իրավաբանություն: Նա ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: 2019-ի հուլիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

  • Կիսվել: