Խորհրդարանը կրկին փոխխոսնակ է ընտրում․ Ուղիղ
Խորհրդարանն այսօր կընտրի ԱԺ նախագահի երրորդ տեղակալ:
Թեկնածուն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն է: Նախորդ նիստում երկու անգամ քվեարկությամբ ԱԺ-ն Սաղաթելյանին չընտրեց:
Երրորդ անգամ ևս առաջադրվեց նրա թեկնածությունը:
ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունից հետո խորհրդարանը կանցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը:



