հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խորհրդարանն աշխատանքները կսկսի` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորելով

Խորհրդարանն աշխատանքները կսկսի` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորելով

8- րդ գումարման խորհրդարանն աշխատանքները կսկսի` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորելով: Այս մասին լրագրողներին հայտնել է Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՔՊ նորընտիր պատգամավորների հետ հանդիպումից հետո։

"Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ, և կարծում ենք, որ այդ հարցում նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով",- նշել է Սիմոնյանը։

  • Կիսվել: