ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հարցին, թե արդյո՞ք հիմա կան նախադրյալներ, որ Հայաստանում իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո կկայունանա, Լեբեդևը պատասխանել է հաստատական։

«Այո, կարծում եմ՝ կան, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք այս պահին չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱՊՀ-ի մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք մնում են մեր կազմում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ տնտեսական խորհրդի այսօրվա նիստին ներկա է եղել Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, նա մասնակցել և ստորագրել է փաստաթղթեր։

«Մենք հուսով ենք, որ ամեն ինչ նորմալ կլինի»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

  • Կիսվել: