չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խորհրդարանական ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիների մի մասը սկսել է մեզ կոշտ քննադատել. Բաբայան

Խորհրդարանական ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիների մի մասը սկսել է մեզ կոշտ քննադատել. Բաբայան

Խորհրդարանական ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիների մի մասը սկսել է մեզ կոշտ քննադատել։ Նրանք ունեն այդ իրավունքը։ Ավելին՝ այդ իրավունքը հենց նրանք ունեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

«Ընդդիմության օգտին քվեարկած մեր հայրենակիցները մեզ ձայն տալով փոխում էին իշխանությունը: Նրանք վռնդում էին գործողներին և դրանց կողմից հափշտակված պետության կառավարումը մեզ էին փոխանցում: Այսինքն այդ մարդիկ իրենց քվեով մեզ նշանակել են ոչ թե ընդդիմություն, այլ՝ իշխանություն:

Մենք գիտենք, թե ինչ պետք անել իշխանություն լինելու դեպքում, և մեր ընտրողների հետ հենց դա ենք համաձայնեցրել, որ մեզ ընտրելով մենք անելու ենք այսպիսի քայլեր և հասնելու ենք այս արդյունքներին: Սակայն իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ մենք դարձանք խորհրդարանական ընդդիմություն: Մեր ընտրողները չեն ձևակերպել սպասելիքները մեզանից՝ որպես ընդդմություն: Այժմ այդ քննարկումները կատարվում են պոստ ֆակտում և ձևավորված չէ, թե ինչ ընդհանուր միասնական պահանջ ունեն նրանք մեզանից։

Եվ հիմա, կարծում եմ, կարիք կա որևէ եղանակով մեր ընտրողների հետ այդ հարցը հստակեցնելու: Կարիք կա հարցնելու մեր ընտրողներին, թե ինչ հանձնարարություն ունեն մեզ տալու արդեն որպես խորհրդարանական ընդդիմություն», նշել է նա

  • Կիսվել: