չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խորհրդարան վերադառնալու վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր տիպի քննարկումներ, բայց պետք է լինի ընդհանուր որոշում․ Իշխան Սաղաթելյան

Խորհրդարան վերադառնալու վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր տիպի քննարկումներ, բայց պետք է լինի ընդհանուր որոշում․ Իշխան Սաղաթելյան

Օրվա իշխանությունը մեր երկիր բերել, հասցրել է անդառնալիության կետի, որը հետո դժվար է շտկել, եթե այս իշխանությունները հեռացած լինեին երկու տարի առաջ, ապա այսօր այն իրավիճակը, որ կա, չէինք ունենա։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պագամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հարցին, թե կա՞ վերջնական որոշում ԱԺ վերադառնալու մասին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր քննարկումներ․ «Մեր նախկին հայտարարությունը, որ ընդիդմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել, կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, ընդդիմությունն այդ մասին կհայտնի»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ չի ցանկանում անձնավորել, թե ով է դեմ, ով՝ կողմ, ինքը դեմ է խորհրդարան գնալուն, բայց կարևոր է ընդհանուր դիրքորոշումը, և անձնավորված դիրքորոշումները երկրորդական են․ «Մենք ասել ենք, որ եթե գնանք խորհրդարան, ապա առնվազն մեր օրակարգով, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող օրակարգերով կգնանք, որովհետև երկրի առաջնային խնդիրը դա է»։

  • Կիսվել: