երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ՝ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ. Փաշինյանի գրառումը

Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ՝ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ. Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում Երևանի քաղաքապետի կողմից իրենց ուղարկված հաղորդագրության մասին գրառում է կատարել։

Նա, մասնավորապես, նշել է․

«Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը.

- Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում են՝ հը ի՞նչ կա, ո՞նց են գործերը: Պատասխանում է՝ այ ախպեր, ուրա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել:

Հենց էսպես էլ ապրում են մեր սիրած քաղաքապետարանում: Եւ ոչ միայն:)»:

  • Կիսվել: