շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խնայբանկում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում կարող է տրամադրվել նաև արցախցիներին

Խնայբանկում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում կարող է տրամադրվել նաև արցախցիներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցում տալու ծրագրի շահառու դարձնել նաև Արցախի հայրենակիցներին:

«2020 թվականի փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 211 մլն 864 հազար դրամ՝ 5878 շահառուի համար: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացվել է 1 մլրդ 212 մլն դրամ՝ 8125 շահառուի համար: 2022-ի համար նախատեսվում է 1 մլրդ 515 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում կտրամադրվի շուրջ 7900 շահառուի», - Ազգային ժողովում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն՝ անդրադառնալով «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող և նախկինում ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխահուցման ծրագրին:

Նրա խոսքով՝ 2022-ից ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կտրվի նաև մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուներին. մինչ այդ, մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին էր տրված այդ իրավունքը:

«Քննարկում ենք այս ծրագրի շահառու դարձնել նաև Արցախի մեր հայրենակիցներին, որոնք խնայբանկում ավանդներ կունենան», - հավելեց նախարարը:

  • Կիսվել: