հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Խմելու» շորերը հագեք․ Ուրցաձորի համայնքապետը՝ իր հաղթանակի մասին

«Խմելու» շորերը հագեք․ Ուրցաձորի համայնքապետը՝ իր հաղթանակի մասին

Որտեղ Գարիկ Սարգսյանն է, այնտեղ միջադեպերն անխուսափելի են։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը՝  տեղեկացնելով, որ համայնքում մեկ միջադեպ է գրանցվել, մնացածը ընթանում է նորմալ հունով։

Նրա խոսքով՝ Վեդիում ընտրություններով ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկն է տրվելու․ «Մեկ անգամ ասել եմ, էլի ասեմ՝ սրանք մեկ նպատակ ունեն անձրևաորդի նման գալարվել աթոռներին, սա է սրանց նպատակը, իսկ մեր նպատակն՝ համայնքը ոտքի կանգնեցնելը, մենք դրա համար բավական փորձառու մասնագետներ ունենք»։

Ինչ վերաբերում է Ուրցաձորում ընդդիմության վարկանիշին, Ռաֆիկ Անդրեասյանն ասաց․««Խմելու» շորերը երրորդ անգամ պետք է հագնենք, դուք էլ հագեք, մի երգ ունեմ, կհրապարակեմ երրորդ անգամ»։

Անդրեասյանի խոսքով՝ խոշորացման հետ միաժամանակ պետք է իշխանությունը ապակենտրոնացվի, որը տեղի չի ունենում։

«Խոշորացվել են համայնքները, բայց մարզպետները շարունակում են մնալ, լավ ու վատ անել, սա իմ մարդն է, իմ կուսակիցն է: Պետության թիկունքում կանգնած են համայնքերը, կայացած համայնքերը նշանակում են կայացած պետություն: Կարծում եմ Վեդիի ընտրություններով նաեւ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության մեկնարկն ենք տալու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում: Ուրցաձոր համայնքում կրկին առաջադրվել է համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով 2016–ից համայնքի ղեկավարն էր, իշխանափոխությունից հետո հրաժարական տվեց և 2019–ին կրկին հաղթեց ընտրություններում։

  • Կիսվել: