ուրբաթ, հուլիս 30
30 / 7 / 2021
Կհիմնանորոգվի Առատաշեն համայնքի Մաշտոց փողոցից դեպի Տարոնիկ հատվածի շուրջ 5000 քմ ասֆալտբետոնե ծածկույթը

Կհիմնանորոգվի Առատաշեն համայնքի Մաշտոց փողոցից դեպի Տարոնիկ հատվածի շուրջ 5000 քմ ասֆալտբետոնե ծածկույթը

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում լուծում կստանա Առատաշեն համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներից մեկը՝ կհիմնանորոգվի Մաշտոց փողոցի 7 մ երթևեկելի լայնությամբ և 700 մ երկարությամբ հատվածը:
 
Ինչպես հայտնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանից, ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում, մասնավորապես, կիրականացվի բիտումի լցաբաշխում, մանրահատիկ ասֆալտբետոնով 5 սմ հաստությամբ ճանապարհային ասֆալտի կառուցում և կավ-ավազային խառնուրդով ճանապարհային եզրերի 0,5 մ լայնքով հատվածի 8-10 սմ հաստությամբ զանգվածի լցում և տոփանում՝ ավելի քան 400 քմ:
 
Ծրագրի մեկնարկային ժամկետը օգոստոսի 1-ն է: Նախատեսվող աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ: Շահառուների թիվը 15 000 է:

  • Կիսվել: