երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Խելագարվելու բան է, ձայն են վերցնում, ասում են՝ ժողովո՜ւրդ, սրանք բյուջե են լցնում, հասե՛ք, իրենց նման պիտի մեր գրպանները լցնեի՞նք. Փաշինյան

Խելագարվելու բան է, ձայն են վերցնում, ասում են՝ ժողովո՜ւրդ, սրանք բյուջե են լցնում, հասե՛ք, իրենց նման պիտի մեր գրպանները լցնեի՞նք. Փաշինյան

Ինձ համար ֆանտաստիկ ֆիլմի տեսարան է՝ ընդդմությունը վարման կարգով ձայն է վերցնում, ասում ես՝ հեսա նայի ինչ է անելու, ասում է՝ ժողովո՜ւրդ, հասե՛ք սրանք բյուջե են լցնում, այ մարդ, բա մեր գրպանները լցնեի՞նք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Խելագարվելու բան է, ձայն են վերցնում, ասում ես՝ արա, էս ինչ ա հեսա ասելու, ասում ա՝ ժողովու՜րդ սրանք բյուջե են լցնում, հասե՛ք, հասե՛ք, իրենց նման պիտի մեր գրպանները լցնեինք, որ լավ լիներ: Այո, բյուջե են լցրել, լցնում ու լցնելու ենք, որովհետև ասում եմ՝ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվն իր բարեկեցությունն է:

Ասում եմ՝ բարեկեցությունն այն չէ, թե շաբաթը քանի օր ես մսով ճաշ ուտւմ: Տասնյակ հարյուրավոր գյուղեր ու թաղամասեր կան, որ ասում եմ՝ շաբաթը 7 օր ճաշ կեր, դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրն աղքատ, հուսահատ, քանդված, ցեխի, աղբի մեջ կորած միջավայր է, ի վերջո պետք է հասկանանք սա»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ պետական և համայնքային բյուջեն քաղաքացու բարեկեցության ցուցիչն է: «Ուզում ես տանդ սունդուկի մեջ մեշոկով փող ունեցի, այդ միջավայրում ես ապրում, դու աղքատ ես, որովհետև այդ սնդուկիցդ գալու են տանեն, սկի վրեդ խաբար էլ չի լինելու, որովհետև լույս էլ չի լինելու, որ պատուհանիցդ տենայիր երկու հոգո՞վ էին, թե՝ երեք: Հեռախոս էլ չի լինելու, որ զանգես, ոստիկան էլ չի լինելու, որ գա տենա՝ ինչ է եղել: Նենց չի, որ էսօր մեր ոստիկանությունն ու պետական կառավարման համակարգը կատարյալ է աշխատում, բայց այդ թվում այն պայմաններով որ տասնյակ տարիներով փոխանակ բյուջե լցնեն, իրենց ջեբերն են լցրել, գնացեք էնտեղ կանաչի-մանաչի ծախող կա, տեսեք ինչ եք անում»,- ասաց նա:

  • Կիսվել: