Խանութները, ցանցերը որևէ ապրանքի պակասություն չունեն․ Նիկոլ Փաշինյան
Ալկոգելերի գնային փոփոխություն ևս տեղի չի ունեցել, իսկ սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փոխվել է սպիրտի նվազագույնը, ինչի արդյունքում էլ այն թանկացել է: Կորոնավիրուսից առաջ ու հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նպարեղենի հետ կապված գնային փոփոխություններին, ապա դա, ըստ վարչապետի, կապված է մարդկանց խուճապային ու ճգնաժամային գնումներ իրականացնելու հետ։
«Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին նման կերպով գնումներ չանել: Խանութները, ցանցերը որևէ ապրանքի պակասություն չունեն»,-ազգաբնակչությանը դիմեց նա։
Նա նաև մտահոգություն հայտնեց, որ փոքր կրպակների առևտուրը նվազել է, մինչևդեռ խոշոր սուրպերմարկետների ցանցերի առևտուրն աճել է միջինը 30-40 տոկոսով։ «Ես կոչ եմ անում փոքր ու միջին բիզնեսի մասին չմոռանալ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։


