հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խաղաղությունը պետք է վաստակել, դա ակնհայտ է՝ մուրալով խաղաղություն հնարավոր չի ստանալ․ վարչապետ

Խաղաղությունը պետք է վաստակել, դա ակնհայտ է՝ մուրալով խաղաղություն հնարավոր չի ստանալ․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ խաղաղություն մուրալով կարելի է իրական խաղաղության հասնել։

Ըստ վարչապետի՝ խաղաղությունը պետք է վաստակել։

«Մենք մաքսիմալ պատասխանատու պետք է գործենք։ Կան սպառնալիքներ, կան հնարավորություններ, և մենք պետք է այդ ամենի հետ հարաբերվենք։ Ինչ վերաբերվում է խաղաղություն մուրալուն՝ ես ձեզ հետ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ունենալ։ Խաղաղություն հնարավոր է ունենալ՝ խաղաղությունը վաստակելով։ Կա խոսույթ, որ խաղաղություն հնարավոր է ունենալ՝ պարտադրելով խաղաղություն։ Մեր փորձը ցույց տվեց, որ դա էլ  չի ստացվում։ Խաղաղությունը պետք է վաստակել, դա ակնհայտ է։ Միանշանակ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ստանալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ խաղաղության կարելի է հասնել դիտանկյունները որոշակիորեն փոխելով, իրադրությունները և իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը, տեսանելիությունը և նշանակությունը մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով և ,իհարկե, տարածաշրջանում հարաբերությունները փոխելով։

«Մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե մենք ի վիճակի լինենք մեր հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորել։ Եվ զարգացնել մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ։ Այս է խաղաղության բանաձևը։ Եվ միջազգային հանրության այն ռեսուրսները, որոնք մեզ կարող են օգնել այս հարցում, այդ ռեսուրսները պետք է անպայման օգտագործել։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որ որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ դրան։ Եթե չենք հավատում, ինչո՞ւ ենք բանակցում, ձև ե՞նք անում։ Ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»,- եզրափակեց Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: