չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խաղաղությունը հենց այնպես չի տրվում. Հրաչյա Սարգսյան

Խաղաղությունը հենց այնպես չի տրվում. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այս տարվա վերջին նիստին, ամփոփելով տարին,  քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքների համար: «Կարծում եմ, որ բավականին ծավալուն աշխատանքներ ենք իրականացրել, որ քաղաքում մի բան ավելի լինի»,- ասաց նա:

Նա երկրին մաղթեց ամենակարևորը՝ խաղաղություն, և նշեց, որ այդ խաղաղությունը հենց այնպես չի լինում: «2023 թվականը թող խաղաղության տարի լինի, բայց այդ խաղաղությունը հենց այնպես չի տրվում, մենք յուրաքանչյուրս մեր տեղում պետք է աշխատանք անենք և եթե յուրաքանչյուրս ամեն առավոտ զարթնենք ու մեր տեղում մեր աշխատանքը անենք,  ստացվելու է, որ պետությունը ավելի ուժեղ է լինելու»,- ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա կոչ արեց 2023 թվականին ավելի ուշադիր լինել, մեծ տեմպերով առաջ գնալ, որ այն մարտահրավերները, որոնք ունենք տարածաշրջանում, մեր ներդրումը ունենանք, որ կարողանանք լուծել:

  • Կիսվել: