ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաղաղության պայմանագրի տեքստը պետք է լինի մաքսիմալ պարզ, հասկանալի, հնարավորինս քիչ տարընթերցումների տեղիք տվող. վարչապետ

Խաղաղության պայմանագրի տեքստը պետք է լինի մաքսիմալ պարզ, հասկանալի, հնարավորինս քիչ տարընթերցումների տեղիք տվող. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրի տեքստը պետք է լինի մաքսիմալ պարզ, հասկանալի, հնարավորինս քիչ տարընթերցումների տեղիք տվող: Այս մասին նա ասել է ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին տված հարցազրույցում:

Վարչապետը, մասնավորապես, նշել է. ՛՛Հաջորդ շերտը այն է, որ կողմերը պետք է ունենան մեխանիզմ այդ պայմանագիրն իրականացնելու համար: Այսինքն պետք է լինի համատեղ հանձնաժողով: Այդ հանձնաժողովը կարող է աշխատանքի արդյունքում չգալ համաձայնության: Պետք է հստակ լինի, թե որն է այն մարմինը, որտեղ կայացրած որոշումը կլինի վերջնական: Հիմա մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում:

Թվում է, թե միջազգային երաշխիքները կամ երաշխավորները հաջորդ հարկում են, բայց կարող է այս երկրորդ հարկում այդ համատեղ հանձնաժողովն ունենա երրորդ կողմ, որի քվեարկությաւնը լինի որոշիչ: Եթե մեկը կողմ է, մյուսը դեմ է, երրորդ անաչառ կողմի քվեարկությունը լինի որոշիչ՛՛:

Նրա խոսքով՝ հաջորդ խնդիրը վեճերի լուծման մեխանիզմներն են: ՛՛Օրինակ, Հայաստանը կարծում է, որ մի X ինստիտուտ պետք է լինի այդ մարմինը, Ադրբեջանը կարծում է, որ այլ պետք է լինի այդ մարմինը: Միջազգային երաշխիքների եւ երաշխավորների հարցում կան մի քանի տարբերակներ առաջարկվող, որոնք կարող են հավասարապես վստահելի լինել, բայց փաստն այն է, որ մենք դեռեւս լուծում չունենք այս հարցում՛՛,-նշել է Փաշինյանը:

  • Կիսվել: