չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
«Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով»․ Ալիև

«Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով»․ Ալիև

«Արտաքին գործերի նախարարի կողմից ինձ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ խոսելով Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման շուրջ զարգացումներից։ 

«Հայաստանը պետք է [խաղաղության մասին] իր հայտարարությունները ամրագրի գործողություններով», - այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևի խոսքով՝ բանակցությունների իրական գործընթացը սկսվել է մոտ կես տարի առաջ․ «Այս պահին բաց է մնում երկու հարց. Առաջինը, Հայաստանը պետք է դրական արձագանքի մեր առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը վերջին մի քանի տարիներին գործնականում պասիվ է եղել»,- ասել է նա։
 
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք դա անում ենք, ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։ Այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումը անհնարին է։ Սահմանադրությունն ավելի բարձր է քան որևէ միջազգային պայմանագիր։ Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ նրանք կմտափոխվեն և մենք ստիպված կլինենք անել այն, ինչ արդեն մեկ անգամ արել ենք՝ սեպտեմբերին», - հայտարարում էր Ալիևը։

  • Կիսվել: