կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խաղաղության պայմանագրի ստորագրումը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակն է. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի ստորագրումը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակն է. Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ներկայիս կառավարության նպատակներից է։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ դա եղել է նաեւ նախորդ բոլոր կառավարությունների նպատակը։

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս մի կողմից փորձում են տպավորություն ստեղծել, թե ինչ-որ մեկն իր կամքը պարտադրում է հանրապետությանը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանը խուսափում է գոյություն ունեցող օրակարգից։ Սակայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ համապատասխան փաստաթղթով այս ամենի ամրագրումը մեր կառավարության նպատակն է։ Միաժամանակ պետք է նշել, որ դա եղել է նաեւ Հայաստանի բոլոր կառավարությունների նպատակը։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակն է։ Սա արձանագրված է բոլոր փաստաթղթերում: Պատրա՞ստ ենք արդյոք մենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այո՛՛:

Բանակցությունների նպատակը, ըստ վարչապետի, միշտ եղել է խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ուստի, նրա խոսքով, հայկական կողմը  պատրաստ է կոնկրետ եւ առարկայական խոսակցության՛՛:

  • Կիսվել: