ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ և ժամկետ. Խանդանյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ և ժամկետ. Խանդանյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ և ժամկետ, համաձայնեցնի մեզ հետ և ստորագրի [պայմանագիրը]: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխման նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ:

Եթե նույնիսկ Հայաստանի Սահմանադրության մեջ լիներ որևէ տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, ինչը չկա, բայց նույնիսկ այդ պարագայում խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջությամբ լուծում է այս հարցը, և մենք ենք, որ Ադրբեջանին ասում ենք, որ պետք է օր առաջ արագացնել և ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասաց նա:

  • Կիսվել: