ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Անկարան պատրաստ է դրական քայլերի գնալ Երևանի հետ». Չավուշօղլու

«Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Անկարան պատրաստ է դրական քայլերի գնալ Երևանի հետ». Չավուշօղլու

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Անկարան պատրաստ է ՛՛դրական քայլերի՛՛ գնալ Երևանի հետ։ Այս մասին Անթալիայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որի ելույթը հրապարակվել է նրա թվիթերյան էջում։

՛՛Երևանի վերջին հայտարարությունները դրական ենք գնահատում։ Հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կան երկուստեք դրական հայտարարություններ։ Մենք աջակցում ենք դրան։ Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության համաձայնագիր, եթե Հայաստանն ասի՝ ՛՛այո՛՛, շատ շուտով քննարկումներ կլինեն, և այն կստորագրվի։ Որպես Թուրքիա, այս իրավիճակում որոշ դրական քայլերի կգնանք՛՛,- ասել է Չավուշօղլուն։

 
 

  • Կիսվել: