կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Խաղաղության պայմանագրի մեջ шդրբեջшնցիների վերադարձի մասին կետ ներառված չէ. Վահան Կոստանյան

Խաղաղության պայմանագրի մեջ шդրբեջшնցիների վերադարձի մասին կետ ներառված չէ. Վահան Կոստանյան

Հայաստանի կառավարությունը մշտապես պատրաստ է եւ անկեղծորեն ցանկանում է, որպեսզի հարեւանների հետ հարաբերությունները կարգավորվեն. Ցավոք սրտի դա միայն Հայաստանից չի կախված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Բայց դա չի նշանակում, որ որեւէ կետում մենք պետք է ընդհատենք կամ կասեցնենք բանակցությունները: Մենք շարունակում ենք դրականորեն ներգրավված մնալ այդ գործընթացում»,-ասաց նա:

Հարցին՝ կա՞ն արդյոք Հայաստանի համար կարմիր գծեր, օրինակ, Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությունը, կամ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, որոնք Հայաստանը ոչ մի կերպ չի հատի, Կոստանյանը վստահեցրեց, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը բանակցություններում ներառված չէ:

«Բոլորդ տեսնում եք այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի կողմից եւ տարբեր հարթակներից են հնչում: մենք, ըստ անհրաժեշտության դրանց պատասխանում ենք թե հանրային կերպով, թե այլ ձեւաչափերով: Ես կարծում եմ, որ մենք չպետք է օգտագործենք Ադրբեջանի մտացածին թեզերը առաջ տանելու համար»,-ասաց նա:

  • Կիսվել: