հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին Ադրբեջանի կողմից սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է. Արման Եղոյան

Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին Ադրբեջանի կողմից սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է. Արման Եղոյան

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությունները, թե  ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նպատակ ունեն ինֆորմացիոն նպաստավոր դաշտ ստեղծել իրենց կողմից հնարավոր որևէ ագրեսիվ գործողության համար, եթե քաղաքական նման որոշում ունենան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը:

«Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին նման սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է»,-ասաց նա։

  • Կիսվել: