հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խաղաղության պայմանագիրը պետք է ունենա միջազգային լուրջ երաշխիքներ, միայն թուղթ ստորագրելով չէ. Սիմոնյան

Խաղաղության պայմանագիրը պետք է ունենա միջազգային լուրջ երաշխիքներ, միայն թուղթ ստորագրելով չէ. Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները լուրջ են վերաբերվում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին և դրա վերաբերյալ իրենց պատկերացումներն են հայտնում բոլոր կողմերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրից 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել, եթե չլինեն միջազգային երաշխիքներ։

Սիմոնյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Իշխանությունը լուրջ է վերաբերվում, և իր պատկերացումներն է հայտնում խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նաև՝ այն բոլոր կողմերին, որոնք միջնորդ են հանդիսանում այդ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Դրա համար է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել, որ պետք է լինեն կոնկրետ երաշխիքներ, որովհետև միայն թուղթ ստորագրելով չէ։ Հուսանք, որ այդ պայմանագիրը լուրջ երաշխիքներ կունենա, որովհետև ուղղակի պայմանագիր ստորագրելը բավարար պայման չէ՛՛:

Նա նշեց, որ այդ տրամաբանությամբ պետք է առաջ շարժվել և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

՛՛Ի հեճուկս ընդդիմության հայտարարությունների՝ երկու տարի անց Հայաստանը բավականին լավ բանակցում է, և կարելի է շատ երկար նշել միջազգային ասպարեզում մեր դիվանագիտության հաղթանակները։ Նման ներգրավվածություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կողմից նույնիսկ չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ժամանակ։ Արդյոք սա հաղթանա՞կ չէ։ Իմ կարծիքով՝ դիվանագիտական առումով շատ մեծ հաղթանակ է՛՛,-նշեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: