կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը. Ալիև

Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը. Ալիև

Ալիևը շարունակում է ՀՀ Սահմանադրության փոփոխման անհիմն պահանջը։

Այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդինի հետ հանդիպմանը Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խաղաղության օրակարգին հասնելու նախապայման է շարունակում մնալ ՀՀ Սահմանադրության փոխոխությունը։

ԱՊԱ-ի փոխանցմամբ, Ալիևը  ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը և «սահմանադրական հիմունքներով վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին»։

  • Կիսվել: