հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խաղաղության օրակարգը դեռևս չի նշանակում պարտվողականության օրակարգ․ Վլադիմիր Վարդանյան

Խաղաղության օրակարգը դեռևս չի նշանակում պարտվողականության օրակարգ․ Վլադիմիր Վարդանյան

 Հարցը, որն աստեղ անընդհատ շահարկվում է, խաղաղության օրակարգն է։ Ժողովուրդ, մի հատ հարցի պատասխանեք՝ մենք շարունակո՞ւմ ենք մնալ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, թե՞ ոչ։ ԱԺ նիստում իր ելույթում անդրադարձավ խաղաղության հարցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ 

«Եթե շարունակում ենք, ուրեմն պետք է արձանագրենք, որ այնտեղ նախատեսված է հետևյալ պայմանը, որ յուրաքանչյուր պետություն, որը հանդիսանում է խաղաղասեր, կարող է դառնալ ՄԱԿ անդամ։ Մենք, այո, խաղաղության օրակարգով ենք գնում առաջ և մյուս պետություններին էլ պետք է պարտադրենք, որ խաղաղության օրակարգով գնանք առաջ։ Ասվածը որևէ եղանակով չի նշանակում, որ մեր պետությունը չպետք է ունենա անհրաժեշտ ինքնիշխան միջոցներով պաշտապանելու իր ինքնիշխան իրավունքները, իր բնակչությունը, իր տարածքը։ Դա չի նշանակում, որ մենք չպետք է ունենանք հզոր բանակ, դա չի նշանակում, որ մենք չպետք է պաշտպանենք մեր սահմանները, չպետք է պաշտպանենք մեր ազգային շահերը։ Բայց խաղաղությունը և խաղաղության օրակարգը դեռևս չի նշանակում պարտվողականության օրակարգ»,- ասաց նա։

  • Կիսվել: