երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խաղաղության կողմնակից ենք, բայց ոչ ադրբեջանական հինգ սկզբունքների հիման վրա. Վանեցյան

Խաղաղության կողմնակից ենք, բայց ոչ ադրբեջանական հինգ սկզբունքների հիման վրա. Վանեցյան

Միանշանակ խաղաղության կողմնակից ենք, բայց ոչ ադրբեջանական հինգ սկզբունքների հիման վրա։ Այս մասին այսօր ասաց Ազատության հրապարակում արդեն երկրորդ օրը բողոքի ակցիա անցկացնող ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը:

Նա հավելեց. ՛՛Նույնիսկ դրանց շուրջ բանակցություններ չեն կարող լինել։ Դրանք ենթադրում են Արցախից հրաժարում, ամեն ինչից հրաժարում, անկլավների փոխանցում Ադրբեջանին։ Նման համաձայնանագիր չի կարող ստորագրվել։ Համաձայնագիր կարող է լինել, բայց ոչ այդպիսի պայմաններով։ Նորմալ կառավարության ձեւավորումից հետո այդ հարցերը կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով՛՛:

Պատգամավորը նաեւ վստահեցրեց, որ պայքարը կուսակցական դրոշների ներքո չի ընթանում, քանի որ վեր է կուսակցական շահերից եւ հայի, քաղաքացու պայքար է։

 

 

  • Կիսվել: