Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական
Region Monitor -ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի աշխատակազմի խորհրդական Սաադոլլահ Զարեիի հետ։ Խորհրդականի հետ զրույցում անդրադարձ է կատարվել ինչպես Հայաստան-Իրան հարաբերություններին, այնպես տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերին, փոխանցում է ermenihaber.am-ը:
Հարցազրույցը ստորև.
- Պարոն Զարեի, ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունները ներկա փուլում։ Արդյո՞ք կա հեռանկար հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու և այն փաստաթղթով ամրագրելու հարցում։
- Մեր տարածաշրջանի շատ ժողովուրդներ ունեն մի ասացվածք՝ պարսկերենում ասում ենք՝ անցյալն ապագայի լույսն է։ Այսինքն՝ նայիր անցյալին, որպեսզի տեսնես ապագան։ Այն տարիներից սկսած, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, մեր հարաբերությունները Հայաստանի հետ կայուն են եղել։ Այդ հարաբերությունները երբեք չեն ընդհատվել։ Միշտ շեշտադրվել է այդ հարաբերությունների կարևորությունը՝ ինչպես Թեհրանի, այնպես էլ Երևանի կողմից, և մշտապես խոսվել է դրանց զարգացման մասին։ Թեև Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումն Իսլամական հանրապետության համար առանց գնի չի եղել՝ հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի շիա ժողովրդի զգայուն վերաբերմունքը։
Այսինքն՝ մենք դրա համար գին ենք վճարել։ Հայաստանի հետ մեր հարաբերություններն Ադրբեջանում բացասական արձագանք են առաջացրել Իրանի նկատմամբ, բայց մենք այդ հարաբերությունները պահել ենք և շարունակել։ Հետևաբար, կարելի է ասել, որ այդ հարաբերությունների զարգացման հորիզոնը բաց է։ Սակայն կան ընդդիմացողներ՝ այդ թվում նաև արևմտյան երկրները, որոնք ի սկզբանե չեն ցանկանում, որ Իրանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ զարգանան։ Այսօր մենք գիտենք, որ նրանք ճնշում են գործադրում Հայաստանի վրա, և մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կկարողանա դիմակայել այդ ճնշումներին, քանի որ այդ ճնշումները հակասում են նաև Հայաստանի ազգային շահերին։
Այս տարածաշրջանում որքան ավելի լայն լինեն Հայաստանի կապերը, այնքան ավելի հնարավորություն կլինի զարգանալու: Միաժամանակ կնվազի նաև խոցելիությունը, սակայն արևմտյան երկրները, տարածաշրջանում հակասություններ ստեղծելով, փորձում են խոչընդոտել երկրների հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես Իրանի հարաբերություններին տարածաշրջանի երկրների հետ։
Շարունակությունը՝ այստեղ: