շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն նաեւ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն են. Պապոյան

«Խաղաղության խաչմերուկի» շահառուն նաեւ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն են. Պապոյան

«Խաղաղության խաչմերուկը» մեզ համար առաջին հերթին տնտեսական պրոյեկտ է, որի շահառում ոչ միայն Հայաստանն է, Հայաստանի հարեւաններն են, այլ ողջ տարածաշրջանը, որն իր  մեջ ներառում է եւ Մերձավոր Արեւելքը, եւ եվրոպական երկրները, եւ արեւմտյան Ասիայի երկրները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

«Սա մեծ պրոյեկտ է, որը հյուսիսի եւ Հարավի, Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ պետք է յուրահատուկ, անխոչընդոտ, արագ տրանսպորտային տնտեսական կապեր ստեղծեի: Գործընթացի հաջողության շահառուն բազմաթիվ երկրներ են: նաեւ դա է պատճառը, որ բազմաթիվ պետություններ ողջունել են Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը չեն արձագանքում այս նախագծին, Պապոյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց այդ գործընթացի շահառուն նաեւ այդ պետություններն են»:

  • Կիսվել: