կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Եթե անվտանություն ասելով հասկանում ենք բանակ, դա նշանակում է, որ անվտանգության համակարգ գոյություն չունի. Փաշինյան

Եթե անվտանություն ասելով հասկանում ենք բանակ, դա նշանակում է, որ անվտանգության համակարգ գոյություն չունի. Փաշինյան

Շատ կարևոր է արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է: Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկաներին ներկայացնելով նախագծի նշանակությունը:

Նրա խոսքով՝ իրեն երբեմն զարմանք են պատճառում այն մեկնաբանությունները, թե այս նախագիծը որևէ կերպ թելադրված է դրսից՝ արտաքին աշխարհից:

«Սա ուղղակի իրադրության չգնահատման կամ պատճաշ գնահատականի բացակայության հետևանք է, որովհետև այս նախագծով ՀՀ-ն առավել քան շահագրգռված է, բայց թույլ տվեք պարզաբանել, թե ինչու:

Պատկերացրեք՝ մենք զարգանում ենք՝ մեր սահմանային պոտենցիալ ենթակառուցվածքների մեծ մասը չօգտագործելով, որովհետև առաջին՝ չունի ըստ էության համաշխարհային երկաթուղային ցանցին կապվելու իրական և իրատեսական հնարավորոություն, և երկրորդ՝ չունի համաշխարհային՝ Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք ճանապարհային ցանցի հետ ինտեգրվելու իրական հնարավորություն, կամ այդ հնարավորությունները խիստ սահմանափակ են կամ արհեստականորեն խոչընդոտված՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների 100 տոկոսով փակ լինելու հետևանքով»,- պարզաբանել է վարչապետը:

Ըստ վարչապետի՝ այս նախագիծը, ըստ էության, կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար: 

«Իմ համոզմունքն է նաև այն, որ տնտեսական նախադրյալների բացակայության միջավայրում չի կարող լինել անվտանգություն և կայունություն: Սա շատ կարևոր հանգամանք է: Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին՝ բանակ, երրորդ հերթին՝ բանակ: Բայց այն իրավիճակում, երբ անվտանգություն ասելով առաջին, երկրորդ և երրորդ հերթին հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի և չի կարող լինել: Բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերակատարումը առաջինը չէ և երկրորդը չէ: Էլի եմ ասում. եթե առաջինը կամ երկրորդն է, նշանակում է՝ անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի, և անվտանգության համակարգը լիարժեքորեն խարխլված է»,- նշել է վարչապետը:

  • Կիսվել: