չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
«Խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է». Ալիև

«Խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է». Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքները մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկրում Կանադայի նոր դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերնը ընդունելիս, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ալիևը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ծրագրի՝ Մադրիդյան սկզբունքների հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալն է եղել ։

«Դրանք պետք է նախաստորագրվեին, իսկ հետո տեքստը կազմվեր։ Կարծում ենք՝ դա կարող է լինել տարբերակ՝ համաձայնեցնել հիմնարար սկզբունքները, նախաստորագրել դրանք, ապա աշխատել [խաղաղության պայմանագրի] տեքստի վրա»,- նշել է Ալիեւը։

Ըստ Ալիևի՝ ավելի վաղ Հայաստանը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, «սակայն դա անընդունելի է եղել, քանի որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է»։

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, «քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։

Նա հայտարարել է, որ քանի դեռ այս փոփոխությունը տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։

  • Կիսվել: