շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո տրամադրելու քննարկումները շարունակվում են. Արարատ Միրզոյան

Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո տրամադրելու քննարկումները շարունակվում են. Արարատ Միրզոյան

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու շուրջ քննարկումները շարունակվում են։ 

 Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ անցած տարի Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո էր հատկացվել, հիմա քննարկվում է 20 միլիոն եվրո տրամադրելու հարցը։ 

«Քննարկումները շարունակվում են, և հույս ունենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի»,- մանրամասնեց Միրզոյանը։ 

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը իր հերթին հայտարարել է, որ Սլովենիան աջակցել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու առաջարկին։ «Ես կարող եմ իմ երկրի անունից ասել, որ մենք սատարել ենք և ուժեղ աջակցություն ենք ցուցաբերել այդ առաջարկին»,- նշեց Ֆայոնը։ 

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հունգարիան ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշումը։ 

 

  • Կիսվել: