երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Խաղաղության երեք առանցքային սկզբունքներն համաձայնեցված են Ադրբեջանի հետ․ վարչապետ

Խաղաղության երեք առանցքային սկզբունքներն համաձայնեցված են Ադրբեջանի հետ․ վարչապետ

Մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր  շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է, հենց  այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը։ Այս առումով  առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության  պայմանագիր կնքելու  մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե, այն արձանագրմամբ, որ Հայաստանը չի կարող  այդ պայմանագիը ստորագրել միայնակ, ու սրա համար անհրաժեշտ է նաև  Ադրբեջանի ստորագրությունը», - ասաց նա։

Վարչապետը նշեց, թե խաղաղության երեք առանցքային սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ ու դա տեղի  է ունեցել բանակցությունների ընթացքում՝ մայիսի 14-ին ու հուլիսի 15-ին՝ Բրյուսելում։

  • Կիսվել: