չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը շարունակում է ներկայացնել իր՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները։
 
«Ազգային արդարադատության իրականացում.
Հայաստանում պետք է իրականացնել ազգային արդարադատություն՝ սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից՝ Հայաստանի անկախության օրվանից մինչև հիմա, որը կվերաբերի՝
• Պետական բյուջեի յուրացմանը,
• Պետության վերցրած վարկերի յուրացմանը,
• Պետությանը ցուցաբերած օգնությունների յուրացմանը:
Հայաստանում ազգային արդարադատություն իրականացնողը պետք է լինի Հայաստանի Վարչապետին կամ Հայաստանի Նախագահին կից պետական ժամանակավոր հանձնաժողովը կամ պետական ժամանակավոր կոմիտեն:
 
Հայաստանում ազգային արդարադատությունը բոլոր թալանչի հանցագործների համար պետք է իրականացվի բացառապես օրենքի դիկտատուրայով ու վե՛րջ:
Հայաստանն իր օրինապաշտ քաղաքացիների համար միշտ պետք է լինի արդարության, զարգացման ու բարգավաճման երաշխավոր և հենարան ու վե՛րջ» ,- գրել  է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: