շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը շարունակում է ներկայացնել իր՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները։ 
 
«Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը երեք տարով ազատել բոլոր տեսակի հարկերից։
Հայաստանի ազգային և ազատ շուկայական տնտեսության ստեղծման ու զարգացման գործում անգնահատելի դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության արարող, գործարար և հարկատու օրինապաշտ քաղաքացին։
 
Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը երեք տարով պետք է ազատել բոլոր տեսակի հարկերից՝ միաժամանակ պայմաններ ստեղծելով մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցների համար` յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 300.000 դրամ և շարունակաբար բարձրացնել աշխատավարձը. սոցիալական այս ծանր ժամանակաշրջանում մանր և միջին բիզնեսով զբաղվող ընտանիքը երեք տարվա ընթացքում կկարողանա կարգավորել իր ընտանիքի բյուջեն և ոտքի կանգնել ու ապահովել իր բարեկեցությունը: 4-րդ տարվա սկզբից՝ Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը կսկսի վճարել հարկեր»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: