չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայկական դրամի ներդրման 30-ամյակին (տեսանյութ)

Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայկական դրամի ներդրման 30-ամյակին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Կենտրոնական բանկի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայկական դրամի ներդրման 30-ամյակին:

Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ազգային արժույթի ստեղծման և ներդրման պատմության դրվագներին:

Իր խոսքում նախագահը նաև շնորհակալական խոսքեր է հղել Կենտրոնական բանկի բոլոր ժամանակների ղեկավարներին ու աշխատակիցներին, ինչպես նաև հայկական դրամի ներդրման գործում իրենց ավանդն ունեցած պետական պաշտոնյաներին ու պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին:

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է նաև Կենտրոնական բանկի՝ որպես անկախ մարմնի, կարևոր դերակատարությունը երկրի ֆինանսատնտեսական համակարգի ճկունության ու կայունության ապահովման գործում:

  • Կիսվել: