հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խաչատուրյանն իր կենսագրությամբ ապացուցել է, որ արժանի է զբաղեցնելու ՀՀ նախագահի պաշտոնը. Կոնջորյան

Խաչատուրյանն իր կենսագրությամբ ապացուցել է, որ արժանի է զբաղեցնելու ՀՀ նախագահի պաշտոնը. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ նախագահի պաշտոնում խմբակցության կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Կոնջորյանը նախ ներկայացրեց Խաչատուրյանի կենսագրությունը ու շեշտեց, որ նա մասնակցել է մեր երկրի կայացման բազմաթիվ ծրագրերի:

«Պարոն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով, իր կենսագրությամբ ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու ՀՀ նախագահի բարձր պաշտոնը: Պարոն Խաչատուրյանն իր քաղաքական խոհեմությամբ միանշանակ կարող է այս կարևոր առաքելությունն այս պատմական ժամանակներում մեծ պատվով և պատասխանատվությամբ իրագործել»,- ասաց Կոնջորյանը:

  • Կիսվել: