հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրել Վահագն Խաչատրյանին` որպես նախագահի թեկնածու․ Ալեն Սիմոնյան

Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրել Վահագն Խաչատրյանին` որպես նախագահի թեկնածու․ Ալեն Սիմոնյան

Վահագն Խաչատրյանին Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրել որպես նախագահի թեկնածու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը:

«Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցում, որովհետև  վարչության անդամ չի հանդիսանում։ Այլ թեկնածուների անուններ ևս քննարկվել են, երկար է եղել, տարբեր փաստարկներ են բերվել, որից հետո որոշում է կայացվել Վահագն Խաչատրյանին առաջադրելու:

Ես գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել։ Իր անցած ճանապարհով, պարկեշտությամբ շատ համապատասխանում է և բավականին լավ կիրականացնի այն պարտականությունները, որոնք նախատեսվում են»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

 

  • Կիսվել: