Խաչատուր Սուքիասյանը չբացառեց արտահերթ ընտրություններում իր մասնակցությունը
Խաչատուր Սուքիասյանը չբացառեց սպասվող արտահերթ ընտրություններում իր մասնակցությունը։
Այս մասին գործարարը հայտնեց Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Նա մեջբերեց ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի տիկնոջ՝ Նաինա Ելցինայի հարցազրույցից մի հատված, որտեղ Ելցինան պատմում է, թե ինչպես է Ելցինը որոշել մասնակցել երկրորդ անգամ ՌԴ նախագահական ընտրություններին, նշելով, որ նա զգացել է՝ Ռուսաստանը վտանգի մեջ է և երկրի ղեկավարումը կարող է անցնել Գենադի Զյուգանովին։
"Հայաստանի հանրապետությունում կարծում եմ շատ մարդիկ կան, որ այդպես են մտածում, եթե տեսնեն Հայաստանում վտանգ կա նրանք նույնպես կակտիվանան․ նրանցից մեկն էլ ես եմ",- հավելեց Սուքիասյանը։


