հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խաչատրյանին մեղսագրվող արարքների հետևանքով 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս է պատճառվել. ԱԱԾ

Խաչատրյանին մեղսագրվող արարքների հետևանքով 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս է պատճառվել. ԱԱԾ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։ Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Քննչական դեպարտամենտից։

Խաչատրյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե արդյոք Գագիկ Խաչատրյանն այդքան վնա՞ս է հասցրել և պատրաստվու՞մ է այն վերականգնել:

Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից ավելի վաղ տեղեկացրել էին, որ այն ժամանակ դեռ իրենց մոտ քննվող Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով պետական բյուջե է վերականգնվել 800 մլն դրամ:

  • Կիսվել: