Խաչատրյան Գագիկը երբ լինի ազատության մեջ, ինքը ոչ միայն կքայլի, այլև կվազի. Փաշինյան
«Էս գործերը, որ կան, մի հատ էլ կապում են քաղաքական պրոցեսներից հետ, նոր գործե՞ր են, նոր իմացա՞նք որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է, (միլիոնատեր է, կամ միլիարդատեր՝ չգիտեմ էլ), կամ Գագիկ Խաչատրյանը որ միլիարդատեր է»,- ասաց Նիկոլփաշինյանը պատախանելով ընտրանքով արդարադատության մասին հարցին
Նա հայտնեց, որ նման փաստերին ուշադրույթուն չեն դարձնելու նաև առողջական վիճակին։
«Մարդիկ երկու ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ... Էս ինչ տրամաբանություն է, մահամերձ են, թող ընտրությունների ժամանակ մահամերձ լինեին»,- հայտարարեց Փաշինյանը էր բերեց սեռական բռնության ենթարկված երեխաների գործերի օրինակը։
Ըստ նրա, նման երեխաների գործերը առաջ չեն գնում, քանի որ ամուր սոցիալական թիկունք չունեն․
«Խաչատրյան Գագիկը երբ լինի ազատության մեջ, ինքը ոչ միայն կքայլի, այլև կվազի... Վազելով կգնա կնայի, թե արդյոք թոշակը նստել է»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով թե Գագիկ Խաչատրյանը և Ռոբերտ Քոչարյանը պետք է ապրեն միայն թոշակով և հանձնարարել է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքում առկա 25 % մեղադրվողին թողնելու դրույքը հանվի։



