ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կգործի կանխարգելիչ արդյունավետ գործիք, որն իրանցի գործընկերներն են տրամադրել․ Ավինյան

Կգործի կանխարգելիչ արդյունավետ գործիք, որն իրանցի գործընկերներն են տրամադրել․ Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով պարետատան գործունեությանը, նշեց, որ ամենօրյա ռեժիմով պարետատունը հավաքվում և քննարկումներ է իրականացնում:

Ավինյանը տեղեկացրեց, որ կգործի կանխարգելիչ արդյունավետ գործիք, որը  իրանցի գործընկերներն են տրամադրել:

«Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով և իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա մարդը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, և ի՞նչ է պետք անել այդ դեպքում»,- ասաց Ավինյանը:

Նա նաև ներկայացրեց, որ Իտալիայի դեպքերի հետազոտությունը ցույց է տվել, որ մահվան դեպքերի 50 տոկոսը մոտավորապես այն անձանց մոտ է լինում, որոնք ունեցել են երեք և ավելի խրոնիկ հիվանդություններ:

 

  • Կիսվել: