երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 05:00-ի դրությամբ մշակել է քվեաթերթիկների կեսից պակասը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 05:00-ի դրությամբ մշակել է քվեաթերթիկների կեսից պակասը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 05:00-ի դրությամբ հրապարակել է 1161 ընտրատեղամասից ստացված ընտրությունների արդյունքները՝ մշակելով քվեաթերթիկների կեսից պակասը, ավելի ստույգ՝ 48,22%-ը։

Այս տվյալներով՝ 50,89% արդյունքով (357956 ձայն) առաջատար է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ճիշտ 23,23% (163381)։

Երրորդ հորիզոնականում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 9,59% (67461) արդյունքով։

Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 4,15% (29218)։

Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,3% (16175)։

  • Կիսվել: